
Միացյալ Նահանգները մտահոգություն է հայտնել Թուրքիայում անկայունության վերաբերյալ, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք դիտում ենք նույն լուրերը, թե ինչ է կատարվում, ինչպես բոլորը: Մենք, անշուշտ, անհանգստացած ենք այս բողոքի ակցիաներով և որոշ ռեպորտաժներով», - մեջբերում է Reuters-ը Ռուբիոյի խոսքը:
Ռուբիոն ասել է, որ մտահոգություն է հայտնել Թուրքիայում տիրող իրավիճակի վերաբերյալ անմիջապես Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ Reuters-ը՝ վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրը, հայտնել էր, որ Ռուբիոն երեքշաբթի Վաշինգտոնում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցությունների ժամանակ անհանգստություն չէր հայտնել հանրապետությունում բողոքի ցույցերի և ցուցարարների ձերբակալությունների վերաբերյալ։