ՌԴ-ն ավելացրել է Հայաստանի համար բենզինի քվոտ...

ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ «գազի, նավթամթերքների, բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրի շրջանակներում նոյեմբերի 1-ին ՀՀ և ՌԴ միջև ստորագրված հավելվածով 2023 թվականի համար ավելացվել է Հայաստանի համար բենզինի քվոտան, ինչը հնարավորություն է տվել ՀՀ ներմուծողներին ՌԴ-ից գնել և ՀՀ ներմուծել հավելյալ 60 հազար տոննա բենզին»: