ՌԴ-ն առավելություն ունի. նրա բանակը Կուրսկում...

Ռուսական բանակը Կուրսկի մարզում շրջափակել է շուրջ 2,500 ուկրաինացի զինվորականի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով Fox News հեռուստաալիքին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը։

«Կարծում եմ՝ մենք հիանալի զրույց ունեցանք, այն տևել է գրեթե երկու ժամ։ Շատ բաների մասին ենք խոսել ու ձգտել խաղաղության։ Ռուսաստանն առավելություն ունի.ինչպես գիտեք, նրանք շրջափակել են շուրջ 2,500 (ուկրաինացի) զինվորի»,- ասել է Թրամփը։

Մարտի 18-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև։ Զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը համաձայնել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի կողմից էներգետիկ օբյեկտների վրա հարձակումից 30 օրով փոխադարձ հրաժարվելու գաղափարին և համապատասխան հրաման տվել զինվորականներին։ Նա նաև երաշխավորել է Կուրսկի մարզում հանձնված ուկրաինացի զինվորականներին «կյանք և արժանապատիվ վերաբերմունք՝ համաձայն ռուսական օրենքների և միջազգային իրավունքի»։