ՌԴ ԱԳՆ-ն արձանագրել է Ղարաբաղի հարցով տեղեկատ...
Մոսկվան արձանագրում է տեղեկատվական լռության, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրագործման աղավաղման փորձ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
 
«Ուզում եմ ասել, որ մենք, ընդհանուր առմամբ, շատ առումներով արձանագրում ենք մի տեսակ տեղեկատվական լռություն, ինչ-որ տեղ նույնիսկ տեղեկատվական աղավաղման փորձեր, այն մասին, թե ինչ է կատարվում ԼՂ կարգավորման վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացման շուրջ», - ասել է ճեպազրույցում Զախարովան: