ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է Լե...

Ռազմագերիների և Լեռնային Ղարաբաղում զոհվածների մարմինների փոխանակման հարցում պաշտոնական Մոսկվան  միտումնավոր հետաձգումներ չի տեսնում։ Այս մասին  հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:Հաղորդում է Ռիա Նովոստին։

«Դժվար է խոսել այս գործընթացում ինչ-որ  միտումնավոր հետաձգելու  քայլերի մասին: Մենք դա չենք տեսնում, բայց փաստ է , որ կան օբյեկտիվ դժվարություններ, որոնք այժմ, հուսով եմ, ավելի արագ կլուծվեն», – ասել է Լավրովը ՀԱՊԿ արտգործնախարարների առցանց հանդիպման արդյունքների մասին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշել է  ՝ «հաշվի առնելով ռելիեֆը և թե  ռազմական գործողությունները ինչպես զարգացան և կրակի դադարեցումից հետո անմիջապես շատ դժվար էր լուծել այդ հարցերը, հատկապես  անհետ կորած համարվողների հստակ ցուցակների բացակայության պայմաններում»:

«Հուսանք, որ միջազգային կառույցի (ԿԽՄԿ) մասնագետների ներգրավմամբ ամեն ինչ ավելի արագ կընթանա: Մեր խաղաղապահները, հնարավորության սահմաններում, իհարկե, կօգնեն», – հավելել է Լավրովը ։