
Այսօր առավոտից իշխանությունը Գյումրիում դիմել է ռեպրեսիվ մեթոդների: Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
«Մեզ հասած տեղեկատվության համաձայն, այս պահին խուզարկություններ են անցկացվում «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբում, Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանին պատկանող տարածքներում։ Սա ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեցող իրավական բեսպրիդել է։ ՔՊ-ն զգալով, որ Գյումրիի ընտրություններում ծանր պարտություն է կրում, թիրախավորել է բոլոր ազդեցիկ մրցակիցներին։
Եթե հիշում եք՝ անցած օրերին թիրախում մեր կուսակցությունն ու մեր թեկնածուն էին, ստացան համարժեք պատասխան։ Ահա այսօր սկսել են ռեպրեսիվ գործողություններ Մարտուն Գրիգորյանի և «Մայր Հայաստան» կուսակցության նկատմամբ»,-նշել է Սուրենյանցը։