«Քայլ արա, դուխով հեռացիր». Ալեն Սիմոնյանն ու...

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը «Քայլ արա, դուխով հեռացիր» պաստառի հետ լուսաննկար են հրապարակել։

Պաստառը, նշենք, «նվիրված» է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, որն Ազգային ժողով է բերել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։

«Թեժ աշունը ԱԺ դահլիճում: Չնայած, հույսը էլի մեր վրա է», - գրել է Սիմոնյանը։