Քաղաքապետ Մարությանը՝ 46 համարի երթուղայինի վ...

Վարորդին աշխատանքից հանելը կամ չհանելը որոշում է մասնավոր ընկերությունը, քանի որ նա մասնավոր ընկերության վարորդ է: Մենք մեր կողմից միայն կարող ենք տուգանել վարորդին, այս մասին այսօր ԱԺ-ում կատարողականի ներկայացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոսելով 46 համարի արդեն նախկին վարորդի՝ աշխատանքից հեռացնելու մասին՝ ավելացնելով.«Մենք իրավունք էլ չունենք մտնել իրենց գործերի մեջ: Մեր լիազորությունների սահմաններում կարող ենք մեր գործողություններն իրականացնել»:

Քաղաքապետն ընդգծեց՝ խնդիրը համատարած է, և գծատերերը ևս գործողություններ չեն կատարում լուծման համար.«Ես ձեզ վստահեցնում եմ, որ գծատետերեը վերջին 4 տարվա մեջ ոչ մի ներդրում չեն արել»: