Պուտինը վարչապետի պաշտոնում ներկայացրել է Միշ...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել Միխայիլ Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, իր Telegram ալիքում հայտնել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը Պետդումա է ներկայացրել վարչապետի պաշտոնում Միխայիլ Վլադիմիրովիչ Միշուստինի թեկնածության վերաբերյալ առաջարկը»,- ​​գրել է նա։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությունից անմիջապես հետո Միխայիլ Միշուստինի ղեկավարությամբ նախարարների կաբինետը հրաժարական տվեց երկրի ապագա ղեկավարին։ Վարչապետի թեկնածությունը կհաստատվի մայիսի 10-ին Պետդումայի լիագումար նիստում։