Պուտինը Լուկաշենկոյին առաջարկել է դահուկ քշել...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին առաջարկել է դահուկ քշել Սոչիում կայացած բանակցություններից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ես շատ ուրախ եմ տեսնել Ձեզ, Ալեքսանդր Գրիգորեւիչ, բարի գալուստ: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի միասին ժամանակ անցկացնել, հանգստանալ այսօրվա աշխատանքային գրաֆիկից հետո: Ցանկանում եմ հրավիրել Ձեզ դահուկ քշելու»,-ասել է Պուտինը: