Պուտինը և Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբա...

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների միջեւ։ Կրեմլի մամուլի ծառայության փոխանցման համաձայն, Ռուսաստանի նախագահը իր ֆրանսիացի գործընկերոջը տեղեկացրել է այն քայլերին, որոնք ձեռնարկվում են՝ կանխելու համար Ղարաբաղյան հակամարտության հերթական էսկալացիան եւ վերականգնելու համար կարգավորման բանակցային գործընթացը։

Միաժամանակ նաեւ՝ նախագահները վերահաստատել են, որ պատրաստ են սերt կապ պահպանել որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ եւ ՄԱԿ ԱԽ անդամներ։ Բացի այդ, նախագահ Պուտինը ցավակցություն է հայտնել նախագահ Մակրոնին՝ Ֆրանսիայում անցյալ շաբաթ ուսուցչի դաժան սպանության առնչությամբ։ Երկուստեղ կարեւորվել է փոխհամաձայնեցված գործողությունների իրականացումը՝ ահաբեկչության եւ ծայրահեղականության տարածման դեմ պայքարի համար։