
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆհետ. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրանք կքննարկեն ուկրաինական կարգավորումը, սա լավ հնարավորություն է Ռուսաստանի դիրքորոշումը Թրամփին փոխանցելու համար, ընդգծել է Պեսկովը:
Նա հավելել է, որ հանդիպումը կտևի այնքան, որքան պետք է Պուտինին։
«Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից որևէ բեկում պետք չէ սպասել, սա Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագիտական աշխատանքի շարունակությունն է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովի խոսքով՝ զրույցի ընթացքում կարող է բարձրացվել Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման թեման: