Պուտինի մոտ ասել են, որ հայ-ադրբեջանական հաշտ...

Հայաստանն ու Ադրբեջանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, դեռևս կան չհամաձայնեցված հոդվածներ, և բանակցությունները սահմանների սահմանազատման շուրջ նույնպես շարունակվում են, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Առաջին ալիքին տված հարցազրույցում։

«Հիմա մենք բացարձակապես խոսում ենք նոր կյանքի մասին, իհարկե, կա Ադրբեջանի տարածք, երկու երկրների միջև բանակցություններ են ընթանում սահմանների սահմանազատման շուրջ։ Մի մասն արդեն համաձայնեցված է։ Եվ երկու երկրների միջև աշխատանքներ են տարվում խաղաղության պայմանագրի շուրջ, որտեղ նաև կան դեռևս չհամաձայնեցված հոդվածներ»,- ասել է Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։