ՊՆ. Թուրքիան ցանկանում է երկխոսության ճանապար...

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է երկխոսության ճանապարհով լուծել Հունաստանի հետ վեճը, սակայն կպաշտպանի տարածաշրջանում իր իրավունքն ու շահերը, հաղորդում է Reuters-ը:

«Չնայած ամեն ինչին՝ մենք ցանկանում ենք հավատալ, որ կհաղթի առողջ միտքը: Ինչպես դաշտում, այնպես էլ սեղանի շուրջ մենք կողմ ենք միջազգային իրավունքի, բարիդրացիության եւ երկխոսության պահպանմանը»,-ասել է Աքարը:  

«Մեր ծովերը մեր կապույտ հայրենիքն են: Թանկ է յուրաքանչյուր կաթիլը»,-ասել է Աքարը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Հունաստանը ԵՄ ԱԳՆԽ արտակարգ նիստ կհրավիրի՝ կապված Արեւելյան Միջերկրածովում Թուրքիայի կողմից սեյսմիկ հետազոտությունների անցկացման հետ:

Հունաստանի ԱԳՆ-ը Հունաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել անօրինական գործունեությունը, որը խաթարում է տարածաշրջանում անվտանգությունն ու խաղաղությունը: Թուրքիայում հայտարարել են, որ Հունաստանը որեւէ օրինական հիմք չունի նման պահանջների համար  եւ խոստացել է շարունակել գործողությունները:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հանդիպել է արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ եւ ԵՄ ԱԳՆԽ արտակարգ հանդիպում հրավիրել:

ԵՄ ներկայացուցիչը հայտնել է, որ որոշում ընդունելուց առաջ ԵՄ անդամ երկրների միջեւ խորհրդակցություններ կանցկացվեն: ԱԳՆԽ նիստը կկայանա Բեռլինում օգոստոսի 27-28-ին: