Պետրոս Ղազարյանը մեկ տարում 73 հազար դոլար է...

Հանրային հեռուստաընկերության լուրերի բաժնի նախկին տնօրեն, նույն հեռուստաընկերությունում հարցազրույցներ վարող Պետրոս Ղազարյանը հաճախ է քննադատում նախկիններին։ Ղազարյանի համար անտանելի են այսօրվա իշխանության քննադատները։ Նա հաճախ է թիրախավորում, պիտակավորում հասարակական-քաղաքական գործիչներին, անգամ իր գործընկեր լրագրողներին։ Սա շատերի համար զավեշտալի է, քանի որ բոլորն են հիշում նրա անցյալը և դիրքավորումը նախկին իշխանությունների ժամանակ։ 

Պարզվում է Պետոն «թաց տեղը պարկողը չէ»։ Նա լավ հոտառության տեր մադր է ու լավ է հասկանում ում քննադատել և ում պաշտպանել, որպեսզի իր անձնական եկամուտները շեշտակի աճ ապրեն։ 

Հ1-ում տեղավորվելը իրապես եկամտաբեր է եղել Պետրոս Ղազարյանի համար։ Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրի նա մեկ տարվա ընթացքում Հ1-ից ստացել է 34 800 000 հազար դրամ աշխատավարձ, իսկ Հանրային ռադիոից 1 200 000 դրամ (երկուսը միասին ՝ 36 մլն դրամ)։ 

Նույն տարվա ընթացքում նա 26 մլն դրամով գնել է 2019 թվականի արտադրության «Աուդի» մակնիշի մեքենա։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Անտիֆեյք» լրատվականը գրել էր մեքենայի ձեռբերման մասին, ըստ լրատվականի գնված մեքենան «Audi Q5» է։ Պետրոս Ղազարյանը նույն տարում վաճառել է իրեն պատկանող երկու այլ մեքենա։ Ըստ հայտարարագրի  Ղազարյանը բնակարան, այլ անշարժ գույք և այլ եկամտի աղբյուրներ չունի։