
Պետական գույքի կառավարման կոմիտեն պետական գույքի էլեկտրոնային աճուրդի համակարգի միջոցով, ինչպես նաև մրցութային կարգով, օտարման է ներկայացրել Երևանում և ՀՀ մարզերում գտնվող մի շարք անշարժ գույքեր։
Կոմիտեից հայտնում են, որ քաղաքացիները և տնտեսվարող սուբյեկտները կարող են մասնակցել պետական գույքի օտարման գործընթացին՝ հավասար, թափանցիկ և հասանելի պայմաններով։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011-52-39-86 հեռախոսահամարով կամ գրել info@spm.am էլեկտրոնային հասցեին: