Պետդեպն իր զեկույցում նշել է ՀՀ-ում իրավապահ...

ԱՄՆ Պետդեպարտամենտը 2023 Country Reports on Human Rights Practices: Armenia («2023 երկրի զեկույցները` մարդու իրավունքների պրակտիկայի մասին. Հայաստան») տարեկան զեկույցում զեկուցել է անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ իրավապահների կողմից դաժան վերաբերմունքի կամ խոշտանգումների դեպքերի նկատելի աճի մասին։

«Բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպություններ հաղորդել են իրավապահների կողմից իրենց կալանքի տակ գտնվող անձանց նկատմամբ բռնության կամ խոշտանգումների դեպքերի զգալի աճի մասին և պնդում են, որ նման վարքագիծը դառնում է համակարգային և հաճախ անպատիժ մնում», - ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում: