Պեսկովը Հայաստանն անվանել է Ռուսաստանի դաշնակ...

Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների նշանակությունը դժվար է գերագնահատել, Երեւանը Մոսկվայի մերձավոր գործընկերն է։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Գիտեք, Հայաստանը մեր մերձավոր գործընկերն է, նա մեր դաշնակիցն է։ Երկիր, որի հետ մեզ միավորում են նաեւ շատ ինտեգրացիոն ձեւաչափեր, ինչպիսին են ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն եւ այլն եւ, իհարկե, պատմական երկկողմ հարաբերությունները, հումանիտար հարաբերությունները, որոնց նշանակությունը դժվար է գերագնահատել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։