ՊԵԿ նախագահը՝ թուրքական ապրանքների արգելքի մա...

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր՝ նոյեմբերի 3-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե որքան կնվազեն հարկային եկամուտները՝ կապված առաջիկայում Թուրքիայից ներմուծված ապրանքների արգելքի հետ:

«Սկզբնական շրջանում մենք կունենանք հարկային եկամուտների և մաքսային վճարների որոշակի նվազեցում, սակայն հեռահար պլանավորման տեսանկյունից մենք վստահ ենք, որ մեր տնտեսվարողները  և մեր տնտեսության զարգացման պատասխանատուները կարող են և կձեռնարկեն համապատասխան միջոցներ, որպեսզի բիզնեսը կարճ ժամանակում հարմարվի նոր իրավիճակին, և նմանատիպ ապրանքները կարողանան այլ երկրներից ներկրել, առաջին հերթին ԵԱՏՄ անդամ երկրներից և այդ բացասական ազդեցությունը հնարավորինս կարճ ժամանակում կվերականգնվի, իսկ կարժամկետ առումով բացասական սպասումներ մեզ մոտ կան»,-  ասաց նա։