ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում Նիդերլադների Թ...

Ապրիլի 8-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-
ում Նիդերլադների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Քննարկվել են
հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների
Թագավորության միջև համագործակցությանն առնչվող հարցեր:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը նշել է, որ հարկային և մաքսային վարչարարության
ոլորտներում երկու երկրների միջև առկա է իրավապայմանագրային բազա, որը հնարավորություն է տալիս
փոխգործակցություն ծավալել ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ այլ միջազգային
կազմակերպությունների շրջանակում:
էդվարդ Հովհաննիսյանը բարձր է գնահատել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և
Նիդերլանդների ֆինանսների նախարարության միջև, Հայաստանի և Նիդերլանդների ֆինանսների
նախարարությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա տեխնիկական
օժանդակության միջոցառումների իրականացման ընթացքը, որոնք նպաստում են ՊԵԿ աշխատակիցների
կարողությունների զարգացմանը և փորձի փոխանակմանը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր իրականացնել երկու երկրների
հարկային և մաքսային մարմինների միջև համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին