
Պատրաստ ենք փոքր քայլեր սկսել՝ Հայաստանի հետ վստահություն ստեղծելու համար, բարեկամության կամ տնտեսական ինտեգրման մասին խոսելը դեռ վաղ է, սակայն առաջին քայլերը հնարավոր են. այս մասին. ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նրա խոսքով՝ մի քանի նման նախաձեռնություններ են առաջարկել վրացի գործընկերները, և Բաքուն տվել է դրական պատասխան։ Այժմ սպասում են Երևանի արձագանքին։
Որպես հնարավոր քայլեր Ալիևը նշել է լրագրողների փոխայցելությունները, անդրսահմանային գետերի հետ կապված հարցերի համատեղ քննարկումները։