Պատմությունն այսօր կրկնվեց նույնությամբ. Այն,...

Զարեհ Քահանա Աշուրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Շատ կարևոր է հիշել մեր պատմության այն դրվագը, երբ Սբ. Հուսիկ Ա Պարթև կաթողիկոսը թույլ չտվեց Տիրան Բ ուրացող թագավորին մուտք գործի եկեղեցի։ Դիվահար թագավորը, դիվային կատաղությամբ լցված, հրահանգում է ծեծելով սպանել կաթողիկոսին, ինչ և տեղի ունեցավ։

Այս պատմությունը այսօր կրկնվեց նույնությամբ։ Տարբերությունը այն է, որ Բնաբեղի փոխարեն Սիսիանն էր և 4-րդ դարի փոխարեն 21-րդ դարն է և չհաջողվեց ուղղորդված խուժանին իրականացնել իրեն տրված հրահանգը»։