Պատերազմի ընթացքում Փաշինյանն իրավունք չուներ...

2020 թվականին Ղարաբաղում պատերազմի ժամանակ ՀՀ վարչապետ Փաշինյանն անձամբ հայտարարեց, որ ինքը գերագույն գլխավոր հրամանատար է` չնայած դրա իրավունքը բացարձակապես չուներ: Այս մասին մարտի 3-ին տեսակամուրջի ժամանակ ասաց Պետդումայի ԱՊՀ գործերի եւ հայրենակիցների հետ կապի հանձնաժողովի անդամ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

Նա պարզաբանեց, որ դա պայմանավորված է նրանով, որ խոսքը Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասին է: «Երկրորդ, վարչապետը պետք է գերագույն գլխավոր հրամանատար դառնա բացառապես ռազմական գործողությունների ընթացքում: Պատերազմ պաշտոնապես չի հայտարարվել»,- հիշեցրեց Զատուլինը:

Ռուս պատգամավորը եզրակացրեց, որ Փաշինյանը պարզապես շահագործելմ է գերագույն գլխավոր հրամանատարի կերպարը` ապագա քաղաքական դիվիդենտների համար: