Պատերազմի օրերին Փաշինյանի ընկերը օգնում էր Ա...

Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի այն եզակի ղեկավարն է, ով մտերիմ  հարաբերություններ չունի աշխարհի և ոչ մի առաջնորդի հետ։ Ավելին, վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո նա կարողացել է փչացնել հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության իշխանությունների և անձամբ նախագահ Պուտինի հետ։

Չնայած ամբողջովին տապալված արտաքին քաղաքականությանը, Փաշինյանը մինչ պատերազմը կարողանում էր մոլորեցնել հանրությանը և այլ պետությունների առաջնորդների հետ անգամ քաղաքավարությունից դրդված տարրական հարաբերությունները ներկայացնում էր, որպես աննախադեպ ջերմ հարաբերություններ, ավելին, հաճախ այս կամ այն երկրի առաջնորդի հետ ունեցած հարաբերությունը ներկայացնում էր, որպես ընկերություն, թեև առաջին անգամ էր հանդիպում նրանց։

Պատերազմից առաջ իշխանական քարոզչամեքենան «լվանում» էր հանրության ուղեղը և համոզում, որ Փաշինյանը ընկերական հարաբերություններ ունի Կանադայի վարչապետի, Վրաստանի վարչապետի, Ուկրաինայի նախագահի և Ռուսաստանի նախագահի հետ։

Վրաստանի վարչապետի հետ առաջին հանդիպումից հետո Փաշինյանը գրել էր իր ընկերոջից ստացած նվերի մասին․ «Իմ ընկերոջ՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի թանկագին նվերը՝ Բոնբորը՝ կովկասյան զտարյուն հովվաշուն»,-գրել էր Հայաստանի վարչապետը։

Հայկական մամուլում անգամ հոդված հայտնվեց, որի հեղինակը զարմացած փորձել էր հասկանալ, թե երբ է հասցրել Փաշինյանը  ընկերանալ մի մարդու հետ, ում առաջին անգամ է հանդիպում։

Հիմա եկեք տեսնենք, թե պատերազմի օրերին ինչպես է դրսևորել Փաշինյանի ընկեր Գախարիան։ Միանգամից արձանագրենք, որ պատերազմի ամբողջ ընթացքում Վրաստանն իր օդային տարածքը բաց է պահել ալիևների ընտանիքին պատկանող «Silk Way West Airlines» ավիափոխադրող ընկերության ինքնաթիռների համար։ Պատերազմի ամբողջ ընթացքում այս ընկերության իքննաթիռները զենք և զինամթերք են տեղափոխել Ադրբեջան՝ Թուրքիայից, Իսրայելից, Ուկրաինայից, Պակիստանից և Աֆղանստանից։ Ինչպես արդեն նշել էին բոլոր այս թռիչքները կատարվել են Վրաստանի օդային տարածքով (հրապարակումները ասյտեղ 1, 2, 3)։ Ընդ որում պետք է նկատենք, որ եթե Վրաստանը փակեր իր օդային սահմանը, ապա Թուրքիայից եկող ռազմական բեռները այլ ճանապարհ չէին կարող ստանալ և փաստացի Ադրբեջանը կմնար առանց այդ երկրի ընթացիք ռազմական օգնության։ Պատերազմի ընթացքում Վրաստանի օդային տարածքով 100-ից ավելի ինքնաթիռ ռազմական բեռ է հասցվել Ադրբեջան։

Սրան զուգահեռ պետք է նկատել, որ Վրաստանը միևնույն ժամանակ փակել էր իր օդային տարածքը Ռուսաստանից Հայաստան եկող բեռնատար և ռազմական ինքնաթիռների համար։ Ռուսաստանը ստիպված էր առավել երկար օդային ճանապարհ անցնել և Իրանի տարածքով Հայաստանին ռազմական օգնություն հասցնել։

Պետք է նաև նկատել, որ պատերազմի ամբողջ ընթացքում Հայաստանը գեթ մեկ օրով չկարողացավ օգտագործել Փաշինյանի «ընկերական» հարաբերությունները և փակել Վրաստանի օդային տարածքը Ադրբեջանին ռազմական օգնություն տանող ինքնաթիռների համար։ Ըստ էության պատերազմի ամբողջ ընթացքում Փաշինյանի ընկեր Գախարիան օգնել է թշնամական Ադրբեջանին։