Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին շարունակում է անհանգստացնել ընդդիմադիր տարբեր առաջնորդների ակտիվությունն ու հանրության շրջանում նրանց նկատմամբ հետաքրքրության աճը։
Փաշինյանը լավ է հասկանում, որ իր իշխանությանը կարճ ժամանակ է մնացել ու պարզ է, որ նա հեռանալու է, որպես դավաճան, որը թշնամուն առանց անգամ մեկ կրակոցի հանձնել է հազարավոր քառակուսի կիլոմետրեր։ Փաշինյանը պատմության մեջ կմնա, որպես Արցախի պետականությունը կործանած ղեկավար։ Ու հիմա նա ամեն կերպ փորձում է սևացնել ընդդմադիր բոլոր այն առաջնորդներին, ովքեր կարող են արագացնել իր հեռացումը և դավաճանի պիտակի պաշտոնական ամրագրումը։
Այս իմաստով Փաշինյանի թիվ մեկ թիրախը ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանն է։ Ակնհայտ է, որ Վանեցյանը պատերազմից հետո Փաշինյանի դեմ ձևավորված ընդդիմադիր պայքարի կարևոր առանցքներից մեկն է ու որ ամենակարևորն է միակ ընդդիմադիր առաջնորդն է, որ տիրապետում է ահռելի տեղեկությունների, որոնք առնչվում են Փաշինյանի գործունեությանը։ Վանեցյանը բոլորից լավ գիտի, թե ով է Նիկոլ Փաշինյանը, ինչ վախեր և մտահոգություններ ունի, ուստի իր ընդդիմադիր բևեռում լինելը ակնհայտորեն թուլացնում է Փաշինյանին և նվազեցնում նրա քաղաքական խարդավանքների զինանոցը։
Հենց սա է պատճառը, որը Փաշինյանի ամբողջ քարոզչամեքենան արդեն երկու ամիս է շարունակում է թիրախավորած պահել Վանեցյանին։ Երկու ամիս է իշխանական քարոզաչմեքենան տարածում է կեղծ տեղեկատվություն Վանեցյանի Շուշիից «փախնելու» մասին։ Վանեցյանի դեմ իրականցվող այս կեղտոտ մեդիատեռորին օրերս միացավ նաև Ալիևի քարոզչամեքենան։ Ադրբեջանական պետական «Բաքու» հեռուստաընկերությունը մի ռեպորտաժ էր պատրաստել, որում կային կադրեր անօդաչու թռչող սարքերից փախնող հայ զինվորների և այն վերագրել էր Արթուր Վանեցյանի գլխավորած ջոկատին (հետաքրքիր է, թե այդ որ երկրի զինվորականներն են կանգնում, երբ իրենց գլխավերևում անօդաչու սարք է հայտնվում)։ Վանեցյանի և իր գլխավորած ջակատի հետ անգամ հեռակա կապ չունեցող ադրբեջանական այս տեսանյութը մեծ թափով սկսկեցին տարածել իշխանական մեդիաներն ու ֆեյքերը, ինչը ակնհայտ դարձրեց Փաշինյանի և Ալիևի նույն գծի մեջ լինելու հանգամանքը։
Ստացվում է` Արթուր Վանեցյանը ոչ միայն Նիկոլ Փաշինյանին է խանգարում իր քաղաքական գործունեությամբ, այլ Փաշինյանի կիրթ ընկերոջը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Սա հանրության համար հետարքիր մտորումների տեղիք պետք է տա։