Փաշինյանը վախենում է

Արդեն գրեթե կես տարի է ինչ Հայաստանի Հանրապետությունը չունի ԱԱԾ պետ և ոստիկանապետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այդ պաշտոններում ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակվել։ Նշանակումից հետո վարչապետը հայտարարեց, որ հենց ժամանակավոր պաշտոնակատարներն էլ կարող են նշանակվել այդ պաշտոններում, եթե նրանց աշխատանքը գոհացնի իրեն։

Շատերի համար անհասկանալի է, թե վարչապետն ինչու՞ է ձգձգում նշանակումները, այն դեպքում, երբ ժամանակավոր պաշտոնակատարները պատրաստ են անել ամեն բան՝ միայն թե գոհացնեն գործադիրի ղեկավարին։ Ոստիկանապետն ու ԱԱԾ պետը պատրաստ են անգամ հայտնվել ծիծաղելի վիճակում՝ հանուն պաշտոնների պահպանման։

Իրականում վարչապետ Փաշինյանը խորհը անվստահություն ունի իր շատ թիմակիցների նկատմամբ, իսկ ուժային կառույցների նկատմամբ անվստահությունը աննախադեպ մեծ է։ Փաշինյանը լավ է հասկանում, որ ԱԱԾ-ում և ոստիկանությունում ծառայում են մարդիկ, որոնք իրենց կենսագրության համար պարտական չեն իրեն։ Այս կառույցներում մարդիկ են, որոնք կարող են նաև ինչ որ պահի վերահսկողությունից դուրս գալ, եթե քաղաքական իշխանությունը շարունակի երերալ։

Նիկոլ Փաշինյանը վստահ է, եթե փորձվի հեղաշրջում իրականացվել, ապա այն չի կարող կյանքի կոչվել առանց ոստիկանության և ԱԱԾ-ի։ Հետևաբար այս կառույցները պետք է գտնվեն այնպիսի մարդկանց անմիջական վերահսկողության ներքո, որոնք համակարգի մաս չեն եղել երբեք։ 

Փաշինյանի այս վախերից ելենլով է, որ նոր օրենքի նախագիծ է մեջտեղ բերվել, որով պետք է ստեղծվի Ներքին գործերի նախարարություն, որի մեջ կմտնեն ուժային մի քանի կառույցներ։ ԱԱԾ-ն կարող է ի վերջո չմտնել այս կառույցի կազմ, բայց իրավիճակը բալանսավորվելու է, քանի որ ոստիկանությունը օրենքով գաղտնալսման հնարավորություն ստանալով կարող է վերահսկել ԱԱԾ վերնախավը։