Փաշինյանը ստել է Պուտինի ներկայությամբ

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն այս անգամ ստել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ: 

Երեկ՝ ապրլի 7-ին Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում ՌԴ նախագահը հարցնում է, արդյո՞ք «Սպուտնիկ» պաստվաստանյութը գրանցված է Հայաստանում: ՌԴ նախագահի հարցին Նիկոլ Փաշինյանը դրական պատասխան է տալիս:

Իրականութունն այն է, որ «Սպուտնիկ» պատվաստանյութը դեռևս գրանցված չէ Հայաստանում: Վստահաբար կարելի  ասել, որ ՌԴ նախագահը տեղեկացված է եղել այդ մասին և իր հարցի նպատակը Փաշինյանից բացատրություն լսելն էր, իսկ Հայաստանի վարչապետն իր սովորության համաձայն ստել է, փորձելով հաճոյանալ Պուտինին:

Միջադեպն իրապես տհաճ է և վստահաբար անպատվաբեր Հայաստանի համար: