Փաշինյանը փորձում է ահաբեկել Պուտինին․ ռուսնե...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ճանապարհներ փնտրել, որպեսզի կարողանա արժանանալ Ռուսաստանի Դաշնության իշխանությունների առնվազն չեզոք վերաբերմունքին։ Փաշինյանի համար կենսական կարևոր է, որպեսզի Հայաստանի վրա տնտեսական, քաղաքական ահռելի ազդեցության լծակներ ունեցող ուժային կենտրոնը անտարբեր կամ թշնամական չտարամադրվի իր իշխանության նկատմամբ։

Ինչպես իր բոլոր նախաձեռնություններում այս մեկի դեպքում էլ Փաշինյանը իր առաջ դրած խնդրին հասնելու համար ընտրել է ամենաանարդյունավետ ու վտանգավոր ճանապարհը։ Փաշինյանը փորձում է ռուսների հետ հարաբերություններ կարգավորել շանտաժի լեզվով։ 

Փաշինյանը փորձում է ռուներին հասկացնել, որ նա կարող է հակառուսական ուժեղ ալիք բարձրացնել մի երկրում, որը Անդրկովկասում իր միակ հենարանն է և որտեղ տարածաշրջանի միակ ռուսական ռազմաբազան է տեղակայված։ Այս ակնարկները սկսել են վաղուց, իսկ հիմա արդնե կոնկրետ գործողություններ են իրականացվում։ Ահա այս համտեքստում է, որ փորձագետները պատահական չեն համարում ռուս ընդդիմադիր, Ռուսաստանում ԱՄՆ շահերի գործակալ համարվող Նավալնու տեսաուղերձի հայտնվելը Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում։ Տեսանյութում ի դեպ Նավալնին թիրախավորում էր անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և հայտարարում, որ սահամանդրական բարեփոխումները ՌԴ-ում տեղի են ունենում ահնուն Պուտինի իշխանության երկարաձգման։

Բացի տեղեկատվական շանտաժից վարչապետ Փաշինյանը ՌԴ իշխանություններին և մասնավորապես իրեն անտեսող նախագահ Պուտինին փորձում է ահաբեկել նաև քաղաքական գործընթացներով։ Հենց այս նպատակով է, որ հակառուս և ամերիկյան գործակալի համարում ունեցող պատգամավոր Արման Բաբաջանյանի հիմնած «Հանուն հանրապետության» նախաձեռնությունը իշխանությունների կողմից լայն աջակցություն է ստանում։ Տեղեկություններ կան, որ նախաձեռնությունը հիմնվել է Փաշինյանի խորհրդով։ Նպատակը մեկն է՝ ՌԴ իշխանություններին ցույց տալ, որ Հայաստանում Փաշինյանից և իր թիմից առավել հակառուս քաղաքական միավոր կա և եթե այսօրվա իշխանությունների հետ հարաբերություններ չկարգավորվեն, ապա չի բացառվում, որ իշխանության ղեկը փոխանցվի ծայրահեղ հակառուս խմբավորմանը։

Փաշինյանը սակայն մեկ բան հաշվի չի առել՝ ՌԴ գործող նախագահը անցել է ՊԱԿ դպրոցը, իսկ սա նշանակում է, որ իրենց համար շանտաժն ու ահաբեկումը չի կարող բանակցությունների, իսկ որ ավելի անընդունելի է զիջումների առիթ դառնալ։ Պուտինն ապացուցել է, որ անգամ հարյուրավոր քաղաքացիների պանդանդ պահած ահաբեկիչների հետ չի գնում բանակցությունների։ Ու այս ֆոնին առնվազն ծիծաղելի է Փաշինյանի նախաձեռնած տեղեկատվական շանտաժը։ Այն ոչ միայն չի օգնելու գործող իշխանություններին, այլ առավել խորացնում է նրանց իշխանության ոտքերի տակ փորվող փոսը։