Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Սաուդ...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ապրիլի 27-30-ին գործուղվում է Սաուդյան Արաբիա՝ Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով։

Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

  1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին 2024 թվականի ապրիլի 27-30-ը գործուղել Սաուդյան Արաբիայի Թագավորություն (Ռիյադ)՝ Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով։
  2. Նարեկ Մկրտչյանի` Սաուդյան Արաբիայի Թագավորություն գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։
  3. Ընդունել ի գիտություն, որ Նարեկ Մկրտչյանի` Սաուդյան Արաբիայի Թագավորություն գործուղման գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
  4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Սաուդյան Արաբիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի։