Փաշինյանը կարողացավ լքել Հայաստանը միայն ոստի...

Վաղ առավոտյան ոստիկաններն ու ԱԱԾ դիմակավորված աշխատողները փակել էին Զվարթնոց օդանավակայան տանող խաչմերուկը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա մեկնել Մոսկվա։

Հիշեցնենք, որ քաղաքացիները հայտարարություն էին տարածել, որ լինելու են օդանավակայանում՝ խոչընդոտելու Փաշինյանի ելքը երկրից։

Նիկոլ Փաշինյանը գնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը մասնակցելու, որի օրակարգը խիստ կասկածելի և Հայաստանի համար վտանգներ ունի։