Փաշինյանը հոգեկան հիվա՞նդ է․ հարցը կրկին ակտո...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոգեկան առողջության հարցը պարբերաբար քաղաքական դաշտում դառնում է քննարկման առարկա։ Այս ընթացքում տարբեր քաղաքակն գործիչներ հայտարարել են, որ ըստ իրենց տեղեկությունների վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոգեկան հիվանդ է։  Ամիսներ առաջ «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ  վարչապետ Փաշինյանը «հոգեկան հիվանդ է»։

Ամիսներ առաջ իրավիճակն այնքան լարված էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ընտանեկան թերթում անանուն հոդվածով հանդես եկավ և անդրադարձ կատարեց իր հոգեկան հիվանդ լինելու մասին լուրերին և պնդեց, որ այդ լուրերը իր ընդդիմախոսների կողմից են տարածվում, որի նպատակը եղել է հեղաշրջում իրականացնելը․«Պլանը եղել է հետևյալը. Այս լուրերին այնքան մեծ տարածում տալ, որ «հոգեկան հիվանդ» Փաշինյանին իշխանությունից հեռացնելը դառնա ազգային անվտանգության հարց»,-գրել էր Փաշինյանը։

Վարչապետի այս անանուն հոդվածից հետո «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը հաղորդագրություն տարածեց, որում պնդում կար, որ Փաշինյանը առողջ է․«ս/թ հունվարի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում անցել է հերթական ընդհանուր բուժզննում: Համապարփակ բուժզննումը արձանագրել է, որ վարչապետը կատարյալ առողջ է և չունի առողջական որևէ խնդիր»:

Եվ ահա այս աղմուկից ամիսներ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոգեկան հիվանդ լինելը նորից եկավ քաղաքական օրակարգ։ Վարչապետի Գագիկ Ծառուկյանի մասին ակնհայտ անհավասարակշիռ գրառումից հետո պատասխան գրառմամբ հանդես եկավ ԲՀԿ առաջնորդը, որում ակնարկ կար Փաշինյանի հոգեկան հիվանդ լինելու մասին․«Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»,-գրել էր ԲՀԿ առաջնորդը։

Այս միջադեպից հետո, առաջարկով հանդես եկավ «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը․«Առկա խնդիրները: Վերջին ամիսներին համացանցային տիրույթում հաճախ է քննարկվում վարչապետի առողջական վիճակի հարցը: Բազմաթիվ օգտատերեր կարծիք են հայտնում, որ վարչապետի առողջական վիճակն այն չէ, և ցանկանում են նրա առողջության մասին տեղեկատվություն ստանալ:

Առաջարկվող կարգավորումները: Նախագծով առաջարկվում է Ազգային ժողովի խմբակցությանը հնարավորություն տալ որոշում ընդունելու վարչապետի կողմից բժշկական զննություն անցնելու վերաբերյալ, որի արդյունքում վարչապետը պետք է ենթարկվի համապատասխան բժշկական զննության, որի արդյունքները պետք է հրապարակվեն: Ընդ որում՝ արդյունքների հրապարակումն ինքնին իրավական առումով որևէ բացասական հետևանք չպետք է առաջացնի վարչապետի համար: Ավելին, վարչապետն իրավունք ունի նաև հրաժարվել բուժզննությունից, ինչի մասին ևս հանրությունը տեղեկացվում է: Նախագծում թվարկված է նաև այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայությունը պետք է ստուգվի: Դրանք այն հիվանդություններն են, որոնց առկայությունը քաղաքացու համար խոչընդոտ է հանրային ծառայություն իրականացնելու համար: Կոնկրետ վարչապետի համար, ինչպես նշվեց, դա իրավական հետևանք չի առաջացնի:

Ակնկալվող արդյունքները: Քանի որ գործող Սահմանադրությունը վարչապետին լայն լիազորություններով է օժտել, և վերջինս ընկալվում է որպես պետության ղեկավար, նախագծով նախատեսվում է բավարարել նրա առողջության վերաբերյալ հանրության հետաքրքրասիրությունը: Ընդ որում, եթե վարչապետը հրաժարվի բուժզննությունից, այդ դեպքում ևս հրաժարման մասին տեղեկատվությունը կդառնա հանրության սեփականությունը, և յուրաքանչյուրն այս հարցի վերաբերյալ կկարողանա անել սեփական դատողությունը»,-գրել էր Դանիելյանը և առաջարկել էր ԲՀԿ-ին նախագիծը մտցնել ԱԺ օրակարգ։

Փաշինյանի ոչ ադեկվատ պահվածքին անդրադարձ կատարեց նաև «Հայրենիք» կուսակցության ղեկավար Աթուր Վանեցյանը․«Թվում էր, թե Փաշինյանի որևէ հայտարարություն կամ արարք այլևս չի կարող զարմացնել։ Թվում էր, թե տեսել ենք ամեն ինչ։ Բայց նրա այսօրվա գրառումն արձանագրում է պետական բարձրաստիճան պաշտոնյայի և մարդու անդառնալի անկումը։ Այն անընդունելի է բազմաթիվ հարթություններում։

Կառավարության ղեկավարը իր վարքագծով պետականությունը փորձում է իջեցնել մի շեմի, որից հետո պետության լինել-չլինելու խնդիրն է։ Մենք վստա՞հ ենք, որ արտաքին հարաբերություններում նույնպես չի իջնում այս մակարդակին: Վստա՞հ ենք, որ անվտանգության խնդիրներում նույնպես այս մակարդակն ու պատկերացումները չեն տիրում»,-գրել էր Վանեցյանը։

Ըստ էության, վարչապետ Փաշինյանի հոգեկան հիվանդ լինելու մասին լուրերը իրապես անհանգստացնում են հասարակական-քաղաքակն դաշտի ներակյացուցիչներին։ Իրավիճակը մտահոգիչ է նաև հանրության համար ու վարչապետ Փաշինյանը պարտավոր է տալ այս հարցերի պատասխանը։