Փաշինյանը հանուն աթոռի պատրաստ է ամեն բանի․ճո...

Այսօր մամուլի միջոցով շրջանառության մեջ դրվեց բավական ուշագրավ մի տեղեկություն, ըստ որի, հաջորդ տարի աշնանը կթարմացվի Հայաստանում ռուսական ռազմական բազայի գտնվելու իրավական հիմք հանդիսացող պայմանագիրը եւ վերջինիս գործողությունը կերրակաձգվի եւս տասը տարով։

Այս տեղեկությունն ուշագրավ է թերեւս նրանով, որ նաեւ նախատեսվում է, որ հաջորդ տարի աշնանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այց կկատարի Հայաստան։ Հիշեցնենք՝ Հայաստանում ռուսական ռազմաբազայի մասին պայմանագիրը կնքվել է 1995թ. 25 տարի ժամկետով, իսկ 2010թ. այն երկարաձգվել էր մինչև 2044թ., և ևս տասը տարի անց՝ 2020թ. կվերաթարմացվի ու էլի տասը տարով կերկարաձվի։

Գերտերության իր կարգավիճակը վերականգնող ու ԽՍՀՄ երբեմնի փառքը հետ վերադարձնելու ճանապարհին գտնվող Ռուսաստանի համար, ավելի մեծ նվեր դժվար էլ հնարավոր լիներ մատուցել։ Սակայն, հարցը նաեւ այլ կողմ ունի։ Ժամանակին ռուսահաճության, ռուսահպատակության համար Հայաստանի իշխանություններին անխնա քննադատած ու դատապարտած Նիկոլ Փաշինյանը, փաստորեն ավելի ռուսահաճ ու ռուսահպատակ է, ժամանակակից լեզվով ասած՝ ադապտացված, քան նախորդները, ու սա պատահական չէ։ Սիրիայի հուսիս-արեւելքում քրդական հայտնի գործողություններից հետո, թերեւս հասկացավ, որ «իրեն խելոք չպահեց՝ հաջորդն ինքն է լինելու» ու որոշեց, էլ ավելի հպատակվել ռուսներին, հանուն սեփական աթոռը պահելու։ Սա ցույց է տալիս նաեւ, որ մարդը հանուն աթոռի պատրաստ է ամեն ինչի։