Փաշինյանը հանձնում է իշխանությունը․ հայտնի է,...

Հայ-ռուսական հարաբերությունների լարվածության այս փուլում հայտնի դարձավ հայրենի կառավարության մի նորույթը, որը առնվազն տարակուսանք կարող է առաջացնել։ Պարզվում է, 100 սփյուռքահայեր գալու են Հայաստան եւ աշխատանքի են անցնելու պետական կառավարման համակարգում։

Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ ԵՄ-ն չորս բարձրակարգ մասնագետներ է ուղարկում Հայաստան, կրկին կառավարությանը կառավարել սովորեցնելու համար, իսկ ԱՄՆ-ից էլ հակակոռուպցիոն պայքարի մասնագետ է գալիս, որով ըստ էության Հայաստանի իրավապահ համակարգը դրվելու է նրա ոտքերի տակ։ Այս ամենը շատ հետաքրքրական է այնքանով, որ նշված 100 մասնագետների մեծ մասը Արեւմուտքը ներկայացնող պետությունների քաղաքացիներ են եւ թեեւ նրանք հայեր են ազգությամբ, սակայն այլ երկրների քաղաքացիներ լինելով, բնականաբար գտնվելու են այդ երկրների ազդեցության ներքո։

Սա ըստ ամենայնի Փաշինյանի պատասխանը կամ դեմարշը կարելի է համարել Մոսկվային։ Եվ նշված հարյուրյակը եւ եվրոպացի եւ ամերիկացի մասնագետները, հասկանալի է, որ հաստատ ոչ պահակ են աշխատելու, ոչ էլ դռնապան եւ առավել կամ պակաս չափով նրանց հասանելի է դառնալու Հայաստանի պետական կառավարման ողջ ներքին խոհանոցը, գուցե նաեւ՝ պետական գաղտնիք կամ ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ, կամ տեղեկություններ, որոնք կապված են պետական անվտանգային համակարգի հետ։ Անշուշտ Փաշինյանական թիմը կարող է ասել, որ ԱԱԾ-ն ամեն բան վերահսկելու է եւ այլն, սակայն այդ մարդիկ մի օր հետ են վերադառնալու անշուշտ եւ հետեւաբար իրենց հետ տանելու են փակ ինֆորմացիայի ողջ պորտֆելը եւ դա կարող է ինչ որ մի օր դառնալ որեւէ օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների սեփականությունը։

Սա շատ վտանգավոր քայլ է իրականում, որքան էլ դիտարկենք հակառուսական դեմարշի տեսանկյունից։ Սա ինչ որ իմաստվ մեզ համար նշանակում է նաեւ սուվերենության կորուստ, քանի որ Հայաստանի կառավարման ապարատի վրա ավելանալու է Արեւմուտքի ազդեցությունը կամ դերակատարությունը։

Ըստ էության հակառակվելով Ռուսաստանի Դաշնությանը վարչապետ Փաշինյանը Հայաստանի իրական իշխանությունը հանձնում է Արևմուտքին։ Երկրի կառավարումը իերնց ձեռքն են վերցնում ուժեր, որոնք օգնել են Փաշինյանին գալ իշխանության։