Փաշինյանը հանդիպել է նաեւ Կիրանցի բնակիչների...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը Կիրանցում է։

«Հանդիպում եւ հարցուպատասխան՝ բնակիչների հետ», - գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը նաև Ոսկեպարում է հանդիպում ունեցել՝ տեղի բնակիչների հետ, որը փակ է եղել:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին ևս այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ և հանդիպել բնակիչների հետ: Այն ժամանակ նա խոստացել էր հաջորդ հանդիպումն անցկացնել 10 օր անց, սակայն միայն այսօր է հանդիպել սահմանամերձ գյուղի բնակիչների հետ։