Նիկոլ Փաշինյանի իշխանությունը իրապես հայտնվել է ցայտնոտային իրավիճակի մեջ: Նրանք չգիտեն, թե ինչ պետք է անեն, ինչպես մոլորեցնեն այս հանրությանը, որպեսզի կարողանան երկարաձգելիրենց պաշտոնավարումը: Շաբաթներ առաջ իշխանությունները հայտարարում էին, որ պատրաստվում են գարնանը գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, իսկ հիմա սորոսական Դանիել Իոաննիսյանի բերանով ակնարկում են, որ պետք է աշնանը գնալ ընտրությունների:
Փաշինյանի արագ ընտրություններ անցկանցելու ծրագիրը այս փուլում խափանեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հիշեցնենք, որ օրերս երկրորդ նախագահը իր հարցազրույցում հայտարաեց, որ չնայած սխալ է համարում արագ ընտրություններ անցկացնել, բայց անպայամանորեն մասնակցելու է, որպեսզի ժողովրդին միայնակ չթողնի հայրենիքը դավաճանած իշխանությունների հետ:
Փաշինյանն իհարկե դեռ կարող է փոշմանել, բայց այս օրերին հող է նախապատրաստում ընտրություներն առնվազն մինչև աշուն հետաձգելու համար, քանի որ դեռ չի գծել պլան, որի օգնությամբ նոր իրողությունների պայամններում կարող է պայաքարել Քոչարյանի դեմ:
Փաշինյանի հետքայլը պայմանավորված է ԱԱԾ վերջերս իրականացված հարցմամբ, որից պարզ է դարձել, որ վարչապետի պաշտոն զբաղեցնողը ունի ընդամենը հանրության 27 տոկոսի աջակցությունը:ՈՒ ըստ ԱԱԾ տվյալների Փաշինյանի ռեյտինգը դեռ նվազման միտում ունի, իսկ Քոչարյանինը աճ է արձանագրում և առաջկայում նրա առավել ակտիվ քայլերը արագացնելու են այդ աճը:
Քոչարյանի նկատմամբ իհարկե ատելությամբ լցված զնագված ևս կա, բայց ի տարբերություն Փաշինյանի նա անգամ իր հակառակորդների մոտ հարգանք է առաջացնում: Քոչարյանը հաղթած նախագահ է, երկրի տնտեսությունը դեպի զարգացման տարած գործիչ, նրա խոսքն իրականում գործ է: Սրա դեմ իշխանությունները ունեն ստախոս, հայրենիքը հանձնած և տնտեսությունը տապալած Փաշինյանի կերպար, որին որքան էլ պողոսները սիրեն միևնույնն է չեն հարգում:
Ահա այս ամենի արդյունքում իշխանությունները նոր սցենարներ են մտմտում: Նրանք փորձելու են անել ամեն բան, որպեսզի մինչև հնարավոր նոր ընտրություններ հնարավորինս վերականգնեն Փաշինյանի վարկանիշը, քանի որ նվազման միտում ունեցող 27 տոկոսով ընտրությունների գնալը կլինի ինքնասպանություն: Մի բան ակնհյատ է՝ այս հարցում Փաշինյանի գնացքան արդեն գնացել է: Փաշինյանն այլևս վաստակել է դավաճանի պիտակը, իսկ դավաճանի հետ չի կարող բանական մարդը ապագա կապել, նրանց համար անգամ 27 տոկոսն է ճոխություն: