Փաշինյանի վրա խնձոր նետած 72-ամյա պապիկը արդա...
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի վրա խնձոր նետած արցախցի 72-ամյա պապիկի միջադեպի գործով վերջին նիստը։
Դատարանը Ալբերտ Առստամյանին ճանաչեց անմեղ։ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու պատճառով Ալբերտ Առստամյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ։
Հիշեցնենք, որ 2024 թվականի օգոստոսի 23-ի երեկոյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2/2 հասցե էր գնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր հորաքրոջն ու դստերը տեսակցության: Հանդիպումը ավարտելուց հետո, երբ շենքից դուրս էր եկել, դիմացի շենքի 9-րդ հարկից քաղաքացին խնձոր էր նետել Փաշինյանի ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս պահակախումբը ենթադրել էին, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել եւ անմիջապես պառկել էին գետնին։ Իրավապահները օրեր շարունակ Ռուբինյանց 2/2 շենքում խուզարկություններ էին անում, փնտրում այդ տեսակի խնձոր մարդկանց բնակարաններում: Ի վերջո, խնձորը նետելու կասկածանքով ձերբակալվեց 72-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանը։
Դեպքից հետո փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարեց, որ Ալբերտ Առստամյանի ընտանիքի անդամներին (2 աղջկան և թոռնուհուն) նույն օրը, իրենց կամքին հակառակ, տեղափոխել էին ոստիկանության Զեյթունի բաժին և պահել մինչեւ առավոտյան 07։00-ն։ Ալբերտ պապիկի բնակության վայրը մանկահասակ երեխաների ներկայությամբ ենթարկվել էր խուզարկության՝ խնձոր գտնելու նպատակով։
Արդյունքում, Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու «պատճառով» Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու համար. նրա նկատմամբ ընտրվել է «բացակայելու արգելք» խափանման միջոցը։