Փաշինյանի պարտության դաշնակիցները. ովքե՞ր են...

Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն իրական գլխացավանք են դարձել իշխանությունների համար: Հնարավոր բոլոր հարցումները ցույց են տալիս, որ, անգամ, ամբողջ պետական համակարգի եղած ռեսուրսների գործադրմամբ Փաշինյանի թիմը չի կարողանալու հավաքել ավելի քան 33 տոկոս: Սա նշանակում է, որ հաջորդ իշխանությունը իրենք չեն ձևավորելու և կարող են պարզապես արդեն տանցի դուրս գալու խնդիր ունենալ:

Կարճ ասած իշխանությունները հստակ վտանգ են տեսնում, որ հունիսի 20-ի ընտրություններով կորցնելու են իրենց դիրքը: Հիմա փորձում են լուծումներ գտնել, որ իրենց դաշնակից քաղաքական ուժերից ոմանք ևս անցողիկ շեմը հաղթահարեն ու մեծամասնություն կազմեն նրանց հետ: Բայց այս առումով ևս խնդիրներ կան, քանի որ Փաշինյանի դաշնակից ուժերը դժվար, թե կարողանան անցողիկ շեմ հաղթահարել:

Այս պահին իշխանությունները կարողացել են համաձանութուն ձեռք բերել Լևոն Շիրինյանի, Արման Բաբաջանյանի, Արամ Սարգսյանի և Նորայր Նորիկյանի հետ: Հնարավոր է Քաղաքացու Որոշում կուսակցությունը ևս համաձանության գա գործող իշխանությունների հետ, բայց պետք է փորձի հանդես գալ ընդդիմադիր դիրքերից: Բոլոր այս ուժերի դեպքում կա մեկ խնդիր՝ նրանք չունեն սեփական ռեսուրս և եթե իշխանությունը փորձի օգնել նրանց, ապա պետք է այս քաղաքական կոչվող ուժերին բաժին հանի իր ունեցած հնարավորություններից, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ կարող է նվազել իշխանության ունեցած 33 տոկոսը:

Ըստ էության, Փաշինյանի համար, բոլոր հնարավոր դեպքերում, հունիսի 20-ը կլինի պարտության օր: Ու հիմա Փաշինյանի հետ համաձայնության գնացող քաղաքական ուժերը դառնում են նրա պարտության դաշնակիցները: