Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 ընդդիմադիր ուժերի մեջ որեւէ պառակտում չկա: Այս մասին ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան»-ից պատգամավոր Շաքե Իսայանը:

Նրա խոսքով՝ բոլոր ընդդիմադիր ուժերը համատեղ աշխատում են վերջնական նպատակին՝ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականին հասնելու համար: «Մենք խորհրդարանական ուժ ունենք, որի միջոցով կհասնենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականին»,-ասաց պատգամավորը:

Իսայանը վստահեցրեց, որ եթե «Բարգավաճ Հայաստան»-ի օրակարգում որեւէ փոփոխություն լինի, ապա իրենք անպայման այդ մասին կհայտնեն հանրությանը: