Փաշինյանի հանցավոր մի որոշում, որի արդյուքնու...

Պատերազմի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը քարոզչական հնարավոր բոլոր հնարքներին դիմեց, որպեսզի հանրությանը համոզի, որ պատերազմի ընթացքում ինքը որոշումների կայացմանը չի մասնակցել և հետևաբար պարտությունը իր անձի հետ որևէ կապ չունի. «Վարչապետը մա՞րտ է ղեկավարում կամ ղեկավարել, վարչապետը վաշտի մակարդակով որոշումնե՞ր է կայացնում կամ թեկուզ գնդի հրամանատարի: Վարչապետը միանձնյա որոշումնե՞ր է կայացրել: Վարչապետը մի անգամ է միանձնյա որոշում կայացրել պատերազմի ընթացքում, և այդ որոշման շնորհիվ 7-րդ պաշտպանական շրջանն իր տեղում է, որովհետև ոմանք խուճապի մեջ ուզում էին 7-րդ պաշտպանական շրջանն էլ հանձնել»,- դեկտեմբերի 5-ի իր ուղերձում հայտարարել էր Փաշինյանը:

Չնած Փաշինյանի բոլոր ջանքերին նրան չհաջողվեց հանրության առանվազն գիտակից հատվածին համոզել, որ որոշումների կայացման հետ ինքը կապ չի ունեցել: Ավելին առկա են փաստեր, որ առնվազն մեկ ողբերգական գործողություն իրագործվել է հենց իր հրահանգով և «հրամանատարությամբ»: 

Այս գործողությանը անդրադարձ է կատարել քաղաքագետ Էդգար Էլբակյանը. «2020 թ․ հոկտեմբերի 6-ին՝ ժ․ 15:00-ի հատվածում, երբ արդեն պարզ էր Ջաբրայիլ-Մեխակավանի անկումը, Հայաստանի դե-ֆակտո ղեկավարը Ստեփանակերտում ընդունեց մի հանցավոր որոշում, որի արդյունքում գլխովին ջախջախվեցին

* Ջաբրայիլի զորամասի մնացորդները
* Ֆիզուլու տանկային զորամասը
* Խոջալուի տանկային զորամասը
* Արալեռի (Դաշքեսան) զորամասի մնացորդները
* ԿՊՇ (ЦОР) հետևակի, տանկերի և հրետանու մեծ մասը։
Փաստացի, Արցախի պաշտպանության բանակի ողնաշարը ջարդվեց Լալաթափան գրոհելու արկածախնդրության հետևանքով, որի որոշումը կայացվել էր այս սենյակում։ Հակագրոհից առաջ չէր իրականացվել պատշաճ հրետանային նախապատրաստություն, հետախուզում՝ ՈՉԻ՛ՆՉ։ Ընդամենը կար եսասիրական նպատակ զորքը զոհելու հանուն «գլուխգովանության», որ հետ են բերում «նախկինների» տվածը։ Արդյունքում մեր զինտեխնիկան մնաց թշնամուն, իսկ հետևակը՝ թշնամու «Սմերչի» հարվածների տակ…
• Այս սենյակում, ինչպես տեսնում եք, չկան, ո՛չ Սերժը, ո՛չ Քոչարյանը, ո՛չ «նախկինները»։ Այս սենյակում մարդիկ են, ում հայ ժողովուրդն ընտրել է 2018 թ․ և 2020 թ․-ին։ Այս սենյակում գտնվողները՝ հանձին ՀՀ դե-ֆակտո ղեկավարի, հայ ժողովրդի հետ վարվեցին այնպես, ինչպես վարվել էին արաբները, բյուզանդացիները, մոնղոլները, թուրքերը՝ բոլոր նրանք, ովքեր պատմականորեն թշնամի են եղել անկախ Հայաստանի գաղափարին»,-գրել է քաղաքագետը:
Հիշեցնենք, որ խոսքը Լելեթափե բարձրունքի գրավման փորձի մասին է: Բարձրունքը մենք կորցրել էինք 2016 թվականի ապրիլյան պատերամզի ընթացքում: Փաշինյանը հրահանգել էր ամեն գնով հետ վերցնել դիրքը, որպեսզի հետագայում քարոզչական արշավ իրականացներ և ցույց տար, որ ինքը վերադարձրել է այն ինչ կորցրել էինք Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում: Պրիմիտիվ այս նպատակի համար Արցախի ՊԲ-ն առնվազն 700 զոհ է տվել և, ի վերջո, հնարավոր չի եղել գրավել ու պահել բարձրունքը: