Փաշինյանի «գժի թուղթը»

Առնվազն երեք տարի է հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներ քննարկում են Նիկոլ Փաշինյանի հոգեպես անհավասարակշիռ լինելը։ Նման քննարկումները սկզբանական շրջանում տարակուսանք էին առաջացնում և տպավորություն էր, որ Փաշինյանի ընդդիմախոսները ցանկանում են թիրախավորել նրան, բայց վերջինիս վարքը ի վերջո բերեց նրան, որ շատերը համոզվեցին, որ նա հոգեկան խնդիրներ ունի։

Նիկոլ Փաշինյանի հոգեկան հիվանդ լինելը (գիժ) լինելը առաջին անգամ լայն քննարկման առարկա դարձավ, երբ հրաժարական տվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նա իր հրաժարականի տեքստում խոսել էր Փաշինյանի անհավասարակշիռ լինելու մասին․ «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում»,-հայտարարել էր Վանեցյանը։

Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո Politik.am հղում տալով իր աղբյուրներին գրել էր, որ ԱԱԾ նախկին տնօրենի ձեռքի տակ է հայտնվել փաստաթուղթ, որն ապացուցում է, որ Փաշինյանը հոգեկան որոշակի խնդիրներ ունի։ Փաստաթուղթը եղել է վերջին կաթիլը ԱԱԾ պետի համար, և նա որոշել է այլևս չշարունակել աշխատել Փաշինյանի կառավարությունում։ Հասկանալով ապագայում սպասվելիք զարգացումները՝ Վանեցյանն, ըստ էության, հրաժարվել է Փաշինյանի քայլերի պատասխանատվությունը իր վրա վերցնել։

Փաշինյնաի հոգեկան հիվանդ լինելու մասին պատերազմից հետո խոսեց նաև Մովսես Հակոբյանը, ով առնվազն երկու տարի աշխատել է նրա հետ․ «Նիկոլ Փաշինյանը հոգեկան խանգարումներ ունի, նա չի պատկերացնում, թե ինչ է բանակը, ինչ է պատերազմը և երբ ինչ է կատարվել»,-հայտարարել էր Հակոբյանը։

Բոլոր այս հայտարարություններին, տեղեկություններին և պնդումներին կարելի է վերապահումով վերաբերվել և կարծել, թե ընդդիմադիրները չափազանցնում են, բայց օրերս համացանցում հայտնված Սուրեն Պապիկյանի և Դիանա Գասպարյանի հեռախոսազրույցը ամեն բան իր տեղը դրեց․ «Հանուն պետության ինքը պիտի գնա, թող թիմից ուրիշին ընտրեն, թող քեզ ընտրեն, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում»,-ասում է Դիանա Գասպարյանը։

Հիմա արդեն ակնհայտ է, որ Փաշինյանը «գժի թուղթ» ունի և ակնհայտ է, որ այն անհամատեղելի է պետական կառավարման հետ։ Փաշինյանը ոչ միայն չպետք է վարչապետ դառնա, այլ նա պետք է հարկադիր բուժման ուղարկվի։ Սա է միակ ելքը։