Փաշինյան. Ադրբեջանը մշտապես հայտարարել է, որ...

2000-ականների սկզբից Ադրբեջանը մշտապես հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը մտադիր է ռազմական ճանապարհով լուծել: Այս մասին սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում Կառավարության ժամին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, որը մատնանշեց Փաշինյանի հայտարարությունների անհամապատասխանությունը, եւ նույնիսկ առանձնացրեց դրանցից մեկը՝ օգտագործելով հեռախոսից ձայնագրությունը:

Նախարարների կաբինետի ղեկավարի խոսքով ՝ ամեն ինչ պարզ կդառնա 44-օրյա պատերազմի հանգամանքները հետաքննող քննչական հանձնաժողովի ձեւավորումից հետո:

«Այն գնահատականը, որ ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը մեծ է, մշտապես ի հայտ է եկել: Սրանում որեւէ գաղտնիք չկա: Մենք միայն չգիտեինք հնարավոր հարվածի վայրի ու ժամանակի մասին»,- ընդգծեց Փաշինյանը:

Այնուհետեւ, Կառավարության ղեկավարը շտապեց մատնանշել ընդդիմության հակասական հայտարարությունները՝ ըստ էության Մանուկյանին պատասխանեց նույն կերպ:

«Դուք ասում եք, թե ինչու իշխանությունները ավելի վաղ չդադարեցրին պատերազմը՝ իմանալով, որ դադարեցման միակ միջոցը ձեր նշած տարածքներից հրաժարվելն էր: Հիմա որտե՞ղ ենք մենք ճիշտ վարվել, եւ որտե՞ղ ենք սխալվել»,- ասաց վարչապետը:

Նա նաեւ նշեց, որ Հայաստանը ավելի քան 10 տարի տեւած բանակցություններից հետո հասել է միայն նրան, որ «Ղարաբաղի շուրջ տեղակայված շրջանները» պետք է փոխանցվեն Ադրբեջանին: Ըստ Փաշինյանի հավաստիացման՝ դա նույնիսկ չեն փորձել ինչ-որ կերպ թաքցնել: