Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության մ...

Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը ոչ ոքի ձեռնտու չէ: Այդ մասին ըստ ռուսական РИА Новости լրատվական գործակալության՝ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը։

«Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ ոքի համար օգտակար չի լինի՝ ո՛չ Հայաստանի, ո՛չ Ղարաբաղի ժողովրդի, ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի  այլ համանախագահների, ոչ էլ Եվրոպայի համար», – նշել է ֆրանսիացի պաշտոնյան:

Ըստ Լեմուանի, այս քայլը չի ​​արտացոլի Ֆրանսիայի կառավարության, Երևանի ու Փարիզի այլ գործընկերների կողմից վարվող քաղաքականությունը։