«Պարեկներին հրահանգեք, որ իրենք էլ ամրակապվեն...

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն արձագանքել է ՆԳՆ ոստիկանության՝ ամրագոտիներ կապելու հորդորին։

«Հարգելիներս, արդեն գրեթե 8 ամիս է խնդրում ու առաջարկում եմ ձեզ, որպեսզի կոնկրետ օր սահմանեք, ինչպես դա արվեց կողային ապակիների լուսաթափանցելիության դեպքում և զգուշացնեք, որ այդ օրվանից հետո «ներում» չի լինելու: Վարորդների և ուղևորների ճնշող մեծամասնությունը այդ օրվանից սկսած չի խախտելու ամրակապման կանոնները:

Նաև բոլոր պարեկներին հրահանգեք, որ իրենք էլ ամրակապվեն և օրինակ ծառայեն մյուս վարորդների համար: Մինչև հենց ոստիկանները չհավատան իրենց գործի կարևորությանը և իրենք առաջինը չպահպանեն օրենքը, մյուսներից դա պահանջելը չի ստացվելու»,- գրել է Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում։