Ազգային ժողովում այս պահին ընթանում է Կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովի անդամների ընտրություն:
Նշենք, որ հանձնաժողովը կազմված է հինգ անդամից: Անդամներ առաջադրում են կառավարությունը, ԲԴԽ-ն և ԱԺ խմբակցությունները:
Կառավարության թեկնածուն Լիլիթ Ալեքսանյանն է:
Իշխող «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածուն Նարեկ Համբարձումյանն է:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը:
Բարձրագույն դատական խորհուրդի թեկնածուն Արամայիս Փաշինյանն է:
Քվեարկությունն ընթանում է փակ-գաղտնի ընթացակարգով: