«Օվկիանոսի այն կողմից գալիս են և փորձում են տ...

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ասուլիս է տվել հայկական լրատվականներին․ «Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը տարածաշրջանային երկրներ են, եթե դիտարկեք աշխարհագրությունը։ Երբ ես խոսում եմ արտատարածաշրջանային երկրների մասին, դրանք օվկիանոսից այն կողմ են։

Նրանք անվտանգային ու դեմոգրաֆիկ խնդիրների չեն ենթարկվի։ Այսինքն, օվկիանոսի այն կողմից գալիս են այստեղ և փորձում են տարածաշրջանի ժողովուրդների համար որոշումներ կայացնել», - նշել է դեսպանը։