Օհանյանը կոչ է անում բոլորին միանալ ջահերով ե...

Սիրելի հայրենակիցներ

Ապրիլի 23-ին` ժամը 19։15, Հանրապետության հրապարակից կմեկնարկի ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների։

Կոչ եմ անում բոլորին միանալ երթին` այն գիտակցումով, որ չդատապարտված, ուրացված ցեղասպանությունը նոր ոճիր է ծնում։

Հայաստանի համար այս վճռորոշ օրերին, մեր ազգային անվտանգությունը, արժեքներն ու արժանապատվությունը պաշտպանելով, լինենք միասնական և թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի։

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյան