«Օգոստոսին խախտումներն ավելի են նվազել՝ հասնե...

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Տեսչական մարմինների կողմից իրականացված հունիս, հուլիս և օգոստոս ամիսների ստուգումների և դրանց արդյունքների համեմատական:

Հունիսին խախտումներ արձանագրվել են ընդհանուր ստուգվածների 13.4 %-ի մոտ, հուլիսին խախտումներ են արձանագրվել 4.4 %-ի մոտ, օգոստոսին խախտումներն ավելի են նվազել՝ հասնելով 3 %-ի:
Բացարձակ թվով՝ 2760 հունիս, 885 հուլիս և 460 օգոստոս:

Եվս մեկ անգամ շնորհակալություն բոլոր բարեխիղճ տնտեսավարողներին:

Շարունակենք պահպանել կանոնները:
Ոչ թե պատժից խուսափելու, այլ հանրային առողջության և տնտեսության առջև մարտահրավերները հաղթահարելու համար»: