Նուբարաշենի աղբավայրում կրկին խոշոր հրդեհ է բ...

ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ պայքարում են Նուբարաշենի աղբավայրում առաջացած հերթական կրակի դեմ։

Shamshyan.com-ի տեղեկություններով, աշխատանքներին ներգրավված են մեծ թվով հրշեջ-փրկարարներ և Երևանի փրկարարական վարչության շտաբի փրկարարները։

Կրակի օջախները հազարից ավելի հատվածներում է։ Այս պահին հրշեջները շարունակում են աշխատանքը։