Նուբար Աֆեյանի ընկերությունը կորոնավիրուսի պա...

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում գործող Moderna Therapeutics ընկերությունը 42 օրում COVID 19 վիրուիս պատվաստանյութ է ստեղծել և ուղարկել փորձարկման: Այս մասին տեղեկացնում է lragir.am-ը՝ հղում անելով Time-ին:

Առաջին նմուշներն ուղարկվել են ԱՄՆ Ալերգիայի ու վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտ: Պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրա կարող են սկսվել ապրիլին:

Տեղեկացնենք, որ Moderna Therapeutics ընկերության համահիմնադիրը և գլխավոր տնօրենը հայազգի գործարար Նուբար Աֆեյանն է: