«Նորք»-ում գտնվող 2 չինացիների մոտ կորոնավիրո...

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Լրահոսում տեղեկություններ են տարածվում, թե «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում 2 չինացի է գտնվում՝ բարձր ջերմությամբ և կորոնավիրուսի առկայության կասկածանքով:

Պաշտոնապես հերքում ենք վիրուսի առկայությունը պացիենտների մոտ: Վերջիններիս մոտ կորոնավիրուսին բնորոշ որևէ կլինիկական աշխտանշան չկա` ջերմություն, գլխացավ, ընդհանուր թուլություն, հազ: Ավելին, ռենտգենաբանական հետազոտության արդյունքում թոքաբորբ չի ախտորոշվել»: